«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները։ «Ուրարտուի» մրցակիցը կլինի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի» ֆուտբոլային ակումբը։
«Ամեն ինչ շատ պարզ է. սա Չեմպիոնների լիգան է, այստեղ հարմարավետ մրցակիցներ չկան:
Բոլորը պետք է պատրաստվեն, հասկանան իրենց ուժերը, հասկանան, թե ինչպես խաղալ մրցակցի դեմ:
Գիտենք, որ «Զրինսկին» Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության անվիճելի առաջատարն է, որն առաջնությունն ավարտեց 20 միավորի առավելությամբ, կուսումնասիրենք և կպատրաստվենք»,- ասել է Գունկոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։