Հունիսի 19-ին Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
Մեր հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը (11մ)։
Սա մեր թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր ընտրական փուլի խաղում։ D խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ուելսին։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո 6 միավորով երկրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում։ Այս պահի դրությամբ D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ Թուրքիա — 9 միավոր (4 հանդիպում)
2․ Հայաստան — 6 միավոր (3 հանդիպում)
3․ Խորվաթիա — 4 միավոր (2 հանդիպում)
4․ Ուելս — 4 միավոր (4 հանդիպում)
5․ Լատվիա — 0 միավոր (3 հանդիպում)
Հայաստանի հավաքականն ի տարբերություն թուրքերի և ուելսցիների, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։