Հունիսի 19-ին Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
Մեր հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը (11մ)։
Նաիրի համար սա առաջին գոլն էր Հայաստանի հավաքականի մարզաշապիկով։
Թիկնիզյանը 2023 թվականից է հանդես գալիս մեր ազգային հավաքականում և արդեն 4 հանդիպում է անցկացրել․ երեք հանդիպում նա անցկացրել է Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում, ինչպես նաև մասնակցել է Կիպրոսի հետ ընկերական խաղին։