Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի Լատվիայի ընտրանուն։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը՝ ըստ Armsport-ի։
Հայաստան — Չանչարևիչ, Մկրտչյան, Հարոյան, Հարությունյան, Թիկնիզյան, Իվու, Սպերցյան, Դաշյան, Սելարայան, Ռանոս, Բրիասկո։
Դարպասապահի դիրքում, բնականաբար, փոխփություն չի լինի։ Չանչարևիչն Ուելսի հետ խաղում մի քանի լավ սեյվ կատարեց ու մրցակցի ֆուտբոլիստի համար կարմիր քարտ «վաստակեց»։
Պաշտպանությունում փոփոխություն կլինի, քանի որ նախորդ խաղում մեկնարկային կազմում էր Չալըշըրը, որն առաջին խաղակեսում փոխարինվեց վնասվածքի պատճառով։ Նրա փոխարեն դաշտ մտավ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Այս անգամ արդեն Հարոյանը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից։ Գեորգի Հարությունյանն ու Ստյոպա Մկրտչյանն էլ Հարոյանի հետ կկազմեն կենտրոնական պաշտպանների եռյակը։
Եզրերում ձախից՝ Թիկնիզյան, աջից՝ Դաշյան։ Կամո Հովհաննիսյանը նորից վնասվածքի պատճառով չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։
Կիսապաշտպանության կենտրոնում Իվուի ու Սպերցյանի տեղը, կարելի է ասել, երաշխավորված է։ Նախ՝ նրանք երկուսն էլ փայլուն հանդիպում անցկացրեցին Ուելսի հետ։ Եվ երկրորդը՝ կոնկրետ այս դիրքում ավելի լավ այլընտրանք չունենք։
Հարձակման եռյակում փոփոխություն կլինի։ Տիգրան Բարսեղյանի փոխարեն մեկնարկային կազմում կտեսնենք Նորբերտո Բրիասկոյին։ Բարսեղյանը ստվերում մնաց Ուելսի հետ խաղում և առաջինը փոխարինվեց։
Բրիասկոն էլ պետք է խաղաժամանակ ստանա, այլապես նրան Արգենտինայից հրավիրելու նպատակահարմարությունը հավասարվում է զրոյի։
Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը, որոնք երկուական գոլ խփեցին Ուելսի հետ խաղում և ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին, նույնպես կլինեն մեկնարկային կազմում։