Ալբանիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Պետորոս Աշկարյանը դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում վստահ հաղթանակ տանելով ռուսաստանցի Բեսլեկոևի նկատմամբ:
Կիսաերզափակիչ դուրս եկած մեր մյուս ըմբիշները՝ 55կգ քաշային Յուրի Կարապետյանն ու 80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը պարտություն են կրել և կպայքարեն բրոնզե մեդալի համար: