Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ աշխատանքի մասին։
«Միշտ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք ուզում խաղալ: Կարևոր է հասկանալ մարզչի գաղափարները։ Ուստի հստակ միտք է պետք։ Երբ վերլուծում ես հանդիպումներն ու մրցակցին, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում։ Մենք մեզ հարմարավետ ենք զգում նոր մարզչի հետ, քանի որ նա լավ է աշխատում և զգույշ է պատրաստվում հանդիպումներին։ Նման խաղերը հոգեբանական պատրաստվածություն չեն պահանջում զուտ իրենց մասշտաբների պատճառով»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։