2019/2020 մրցաշրջանի առաջին հատվածում «Ռոմայի» եկամուտները նվազել են 40 մլն եվրոյով: Պատճառը՝ նախորդ մրցաշրջանի արդյունքներով ՉԼ-ի խմբային փուլում չհայտնվելն է:
Ակումբի վերջին ֆինանսական հաշվետվությունը վկայում է, որ վերջին 6 ամսում թիմի եկամուտները 134.8 մլն-ից նվազել մինչև 94.6 մլն եվրո:
Ակումբում այս տարի աշխատավարձային ֆոնդն է որոշակիորեն կրճատվել՝ կոնպենսացնելու ունեցած կորուստը:
Այս մրցաշրջանում «Ռոման» խաղում է Եվրոպա լիգայում ու դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Սևիլիայի» հետ, իսկ A սերիայում 26 տուրից հետո 45 միավորով 5-րդ տեղում է: