Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ախմատի» հետ՝ 2-2:
«Կրասնոդարի» կազմում գոլի հեղինակ դարձան Ջոն Կորդոբան և Օլակունլե Օլուսեգունը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Կրասնոդարն» առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում։