Ռուսաստանի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 30-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է «Ախմատի» հետ։ Խաղը կկայանա այսօր՝ հունիսի 3-ին, Գրոզնիի «Ախմատ-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ, իսկ Էդուարդ Սպերցյանը կլինի իր թիմի պահեստայինների թվում։
«Կրասնոդար». Սաֆոնով, Ռամիրես, Վոլկով, Հարությունյան, Ալոնսո, Իոնով, Ախմետով, Չեռնիկով, Բանյաց, Բատչի, Կոկշարով։