Մադրիդի «Ռեալը» Ռոմելու Լուկակուի՝ կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներից մեկն է։
Հարձակվողը «Ինտերում» խաղում է վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
Ըստ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի, Լուկակուի ներկայացուցիչները ֆուտբոլիստի ծառայությունները կարող են առաջարկել Մադրիդի «Ռեալին». դա կարող է լինել վարձակալական գործարք:
«Չելսիի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դեմ չէ Ռոմելու Լուկակուի վերադարձին ակումբ, բայց ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում կրկին խաղալ «արիստոկրատների» կազմում։ Նա բազմիցս հայտարարել է «Ինտերում» մնալու ցանկության մասին:
Հիշեցնենք, որ այսօր իսպանական ակումբը հայտարարեց Կարիմ Բենզեմայի՝ մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու մասին։