«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ատալանտան» ակնկալում է 20-ամյա դանիացու տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 50 միլիոն եվրո։
«Յուվենտուսը» հարձակվողին դիտարկում է որպես Դուշան Վլահովիչի փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Բավարիա» կամ ԱՊԼ:
Այս մրցաշրջանում Հոյլունդը անցկացրել է 31 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։