«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն պաշտպան։
Կիմն առաջին հարավկորեացի ֆուտբոլիստն է, որը ճանաչվել է Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն պաշտպան։
Ա Սերիայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կիմի թիմակից Խվիչա Կվարացխելիան։
Ա Սերիան այսօր հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները 5 անվանակարգերում։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելը։
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան ճանաչվել է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ «Նապոլիի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Վիկտոր Օսիմհենը ճանաչվել է լավագույն հարձակվող․ նա այս մրցաշրջանում առաջնության լավագույն ռմբարկուն է։ «Յուվենտուսի» 22-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։