«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է, թե թիմի ֆուտբոլիստներից ով կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո։
Պայմանագրերի ժամկետի ավարտից հետո ակումբը լքում են Ջեսի Լինգարդը, Անդրե Այուն, Կաֆուն, Ջեք Կոլբեկը, Ջորդան Սմիթը և Լայլ Թեյլորը։
Բացի այդ, ավարտվում են Դին Հենդերսոնի, Քեյլոր Նավասի և Ռենան Լոդիի վարձակալությունները։
Ավարտված մրցաշրջանում «Նոթինգհեմ Ֆորեսթը» 38 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում՝ պահպանելով իր տեղն ԱՊԼ-ում: