2023թ մայիսի 27-ին Երևանի կապի N զորամասում տեղի է ունեցել Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը, որը նվիրված էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին:
Առաջնությանը մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերից թվով 18 թիմերի 224 մարզիկներ, որից 34-ը զինվորներ: Ըստ քաշային կարգերի պատանիների անհատական հաշվարկում հաղթողներ դարձան՝
1. 25կգ — Ալեքս Վարդանյան, Հայրավանք
2. 30կգ — Դանիել Ենգոյան, Տաշիր
3. 36կգ — Արման Կնյազյան, Հայրավանք
4. 40կգ — Արտյոմ Պողոսյան, Տաշիր
5. 44կգ — Ավետ Ավետիսյան, Հայրավանք
6. 48կգ — Գարիկ Վարդանյան, Հայրավանք
7. 52կգ — Էրիկ Խուդինյան, Ավան
8. 56կգ -Արամե Հարությունյան, Աբովյան / Ալիկ Խաչատրյան, ՎՈԼՖ Հրազդան
9. 60կգ — Արմեն Ղազումյան, Դիլիջան
10. 67,5կգ — Արթուր Պապյան, Բերդ
11. 75կգ — Էրիկ Կիրակոսյան, Բերդ
12. 82,5կգ — Շահեն Խաչատրյան, Հրազդան
13. 90կգ — Աշոտ Պետրոսյան, Ոսկեհատ
14. 100կգ — Նորիկ Հակոբյան, Աբովյան
Մեծահասակների անհատական հաշվարկում ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան՝
1. 52կգ — Արսեն Այվազյան, Էջմիածին
2. 56կգ — Արամ Մաթևոսյան, Էջմիածին
3. 60կգ — Ալբերտ Դադիկյան, Հայրավանք
4. 67,5կգ — Մակար Թամրազյան, Գյումրի
5. 75կգ — Վահրամ Պողոսյան, ԵՊՀ / Մաքսիմ Շիրաև, Ստավրոպոլ
6. 82,5ԿԳ — Արա Խաչատրյան, Գյումրի
7. 90կգ — Արմեն Առաքելյան, Էջմիածին
8. 100կգ — Գոռ Հովհաննիսյան, Աբովյան
9. 110կգ — Սեդրակ Մացակյան, Լեռնանցք
10. 125կգ — Կարեն Պետրոսյան, Գյումրի
Աղջիկների անհատական հաշվարկում ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան՝
1. 40կգ — Էլլա Խուդինյան, Ավան
2. 44կգ — Նարինե Զաքարյան, ՀԱՊՀ
3. 48կգ — Նարե Հայրապետյան, Երևան
4. 52կգ — Սաթենիկ Առաքելյան, Սպիտակ
5. 56կգ — Մալվինա Էվինյան, Աբովյան
6. 60կգ — Մարիա Խաչատրյան, Ավան
7. 67,5կգ — Արփինե Մեհրաբյան, Ավան
8. 75կգ — Ալլա Միրզոյան, Բերդ
9. 82,5կգ — Արմինե Բաբայան, Երևան
10. 90կգ – Աննա Խաչատրյան, Երևան
Հաշմանդամների անհատական հաշվարկում ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան՝
1. 75կգ — Հակոբ Ղազարյան, Ավան
Թիմային հաշվարկում՝
1. Հայրավանք
2. Տաշիրի
3. Ավանի մարզադպրոց
Առաջնությանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Վլադիմիր Աղասարյանը Լիտվայի Կաունաս քաղաքից և Մաքսիմ Շիրաև Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքից: Առաջնության արդյունքներով ընտրված լավագույն մարզիկները կնախապատրաստվեն մասնակցելու 2023 թվականի հունիսի 16-24-ը Իսպանիայի Աստորգա քաղաքում կայանալիք պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը: