«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է շարունակել աշխատանքը մադրիդյան ակումբում, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետը մտադիր է աշխատել մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Անչելոտին «Ռեալը» մարզում է 2021 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։