Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է Գերմանիայի ընտրանու հետ ընկերական խաղի մասին։ Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 12-ին և կանցկացվի Դորտմունդում։
Նախկինում թիմերը հանդիպել են 32 անգամ՝ 15 անգամ հաղթել է Ֆրանսիան, 9 անգամ Գերմանիան։ Եվս 8 հանդիպումներում գրանցվել է ոչ-ոքի։
Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է (1998 և 2018 թվականներին), իսկ Գերմանիայի հավաքականը չորս անգամ է (1954, 1974, 1990 և 2014 թվականներին) դարձել է աշխարհի չեմպիոն:
Եվրո-2024-ի եզրափակիչ փուլն անցկացվելու է Գերմանիայում և այդ պատճառով էլ Բունդեսթիմը որպես մրցաշարն ընդունող երկիր չի մասնակցում ընտրական փուլին։