Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հունիսյան հանդիպումների հայտացուցակը։
Դարպասապահներ – Դիոգու Կոշտա, Ժոսե Սա, Ռուի Պատրիսիո։
Պաշտպաններ – Անտոնիու Սիլվա, Դանիլու Պերեյրա, Դիոգու Դալո, Գոնսալու Ինասիու, Ժոաու Կանսելոը, Նելսոն Սեմեդոը, Պեպե, Ռաֆայել Գերեյրու, Ռուբեն Դիաշ, Տոտե Գոմեշ։
Կիսապաշտպաններ – Բերնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Ժոաու Պալինյա, Օտավիու, Ռենատու Սանշես, Ռիկարդու Օրտա, Ռուբեն Նևեշ, Վիտինյա։
Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու, Դիոգու Ժոտա, Գոնսալու Ռամուշ, Ժոաու Ֆելիքս, Ռաֆայել Լեաու։
Հունիսին Պորտուգալիայի հավաքականը կխաղա Բոսնիա և Հերցեգովինայի (հունիսի 17) ու Իսլանդիայի (հունիսի 20) հետ։