Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» հանդիպեց «Լիվերպուլին» (2:0): Այդ հանդիպման ընթացքում վնասվածք են ստացել լոնդոնցիների ֆուտբոլիստներ Վիլիանը և Մատեո Կովաչիչը:
Sky Sports-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Երկուսն էլ աքիլեսյան ջլի հետ կապված խնդիրներ ունեն:
Եթե Վիլիանի դեպքում ամեն ինչ այդքան էլ լուրջ չէ, ապա Կովաչիչը կարող է մեկ ամիս բաց թողնել այդ վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ: