Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի առաջնության 37-րդ տուրի «Միլանի» դեմ հանդիպումը (0:1):
«Խաղից հետո ես շնորհակալություն հայտնեցի տղաներին։ Սա անհավանական մրցաշրջան էր, և մենք պետք է այն ավարտենք պատվով: Վերջին խաղը կլինի Ուդինեում: Ես չէի ցանկանա, որ որևէ թիմ այնպիսի տարի անցկացներ, երբ միավորները վերցնում են, հետո վերադարձնում, հետո նորից վերցնում։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Դա բոլորի համար ակնհայտ է։ Մարդիկ խոսում են մեր անհաջողության մասին, բայց մենք, չնայած այն ամենին, ինչ կատարվում էր, վաստակեցինք 69 միավոր։ Պետք է հպարտանալ դրանով։ Եթե չլինեին խաղադաշտից դուրս իրադարձությունները, մենք կհայտնվեինք Չեմպիոնների լիգայում։ Կներեք սա ասելու համար, բայց մեր մրցաշրջանն ավարտվեց Սևիլիայում: Այդ պահին մեր մտավոր էներգիան սպառվեց։
Երբ վերադարձա «Յուվենտուս», գիտեի, որ դժվար կլինի հաղթել, ես այնքան հիմար չեմ, որ հակառակը մտածեմ։ Եթե ուզենայի հաղթել, կգնայի մեկ այլ տեղ։ Ես վերադարձա, քանի որ այս ընտանիքն ու ակումբն իմ կարիքն ունեին»,- ասել է Յուվենտուսի գլխավոր մարզիչը DAZN-ին։
«Յուվենտուսը» 59 միավորով 7-րդ տեղում է։