«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի առաջնության 37-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը (1:0):
«Չեմպիոնների լիգայում մենք սպասվածից շատ ավելի լավ հանդես եկանք: Սակայն նույնը չի կարելի ասել առաջնությունում գրանցված արդյունքների մասին։ Երկար ժամանակ անց առաջին անգամ պետք է պայքարեինք միանգամից երկու խոշոր մրցաշարերում։ Գաղտնիք չէ, որ ինչ-որ բան չհերիքեց։ Օրինակ՝ հիմնական դարպասապահը, որը վնասվածք էր ստացել հինգ ամիս։
Եթե մենք ցանկանում ենք պայքարել Սկուդետոյի համար, ինչպես նաև կրկին հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է ուժեղացնենք կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մեզ պետք են բացառիկ բարձրակարգ խաղացողներ, որոնք կարող են բարձրացնել թիմի մակարդակը։ Ինձ չի անհանգստացնում պոտենցիալ նորեկների տարիքը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Միլանը» (67 միավոր) Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է։ Թիմն արդեն երաշխավորել է մասնակցությունը Չեմպիոնների լիգային հաջորդ մրցաշրջանին։ «Յուվենտուսը» 59 միավորով 7-րդ տեղում է։