«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն YouTube-ի իր ալիքում նշել է իր սիրելի խաղացողների անունները:
«Ովքե՞ր են իմ սիրելի խաղացողները: Ռոնալդինյո, Նեյմար, Ռոբինյո, Կրիշտիանու Ռոնալդու»,- ասել է պորտուգալացի հարձակվողը։
23-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
36 տուրից հետո «ռոսոներիները» վաստակել են 64 միավոր և զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: