«Արսենալը» հրաժարվել է ֆուտբոլիստին բաց թողնելու կետ ներառել հարձակվող Բուկայո Սակայի նոր պայմանագրում, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Մեթ Հյուզը։
Հայտնի է դարձել նաև, որ նոր պայմանագիրը, որը ստորագրվել է այս շաբաթ, նախատեսված է չորս տարվա համար։
Սական «Արսենալի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: