«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Բունդեսլիգայում չեմպիոնական մրցավազքի մասին.
«Հուսով եմ, որ Դորտմունդը կհաղթի. Ես գիտեմ, թե դա ինչ նշանակություն կունենա քաղաքի համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեյմս Փիրսը։
Գերմանիայի առաջնությունում վերջին տուրից առաջ դորտմունդյան թիմը 70 միավորով առաջին տեղում է։ «Բավարիան» 68 միավորով երկրորդն է: