Հինգշաբթի օրը՝ մայիսի 25-ին, կայացել է անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հետաձգված հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ։ Հանդիպումն անցկացվել է «Օլդ Թրաֆորդում» և ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի»։
Լոնդոնյան թիմի կազմի միջին տարիքը կազմել է 23 տարեկան 238 օրական։ Այսպիսով, «Չելսիի» կազմն ամենաերիտասարդն է անգլիական Պրեմիեր լիգայի պատմության մեջ:
Նշենք՝ Պրեմիեր լիգայի պատմության մեջ սա երրորդ դեպքն է, երբ 24 տարեկանից ցածր ինը խաղացողներ հայտնվում են թիմի մեկնարկային կազմում։
Այս մրցաշրջանում 16-րդ պարտությունը կրած «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է։