Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստ բաց է թողել թիմի մարզումը։ Կարիմ Բենզեման, Վինիսիուս Ժունիորը և Մարկո Ասենսիոն չեն մասնակցել թիմի մարզմանը, հայտնում է Madrid Xtra-ն:
Բրազիլացի և ֆրանսիացի հարձակվողները վնասվածքի պատճառով չեն կարողացել մասնակցել մարզումային գործընթացին։ Ասենսիոյի՝ մարզումներից բացակայելու պատճառը մնում է անհայտ։
Վաղը՝ մայիսի 27-ին, Մադրիդի «Ռեալը» կխաղա «Սևիլիայի» հետ։
Մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 74 միավոր։