ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Փարիզում հանդիպել է իր նախկին թիմակիցներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ֆուտբոլիստներին հանգստյան օր է տվել լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո։
Զրույցի ընթացքում իսպանացի ֆուտբոլիստները Մեսսիի հետ քննարկել են նրա՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձը Արգենտինացին ֆուտբոլիստներին ասել է, որ կատալոնական ակումբից առաջարկ չի ստացել։