«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարևոր նվաճման է հասել։
Տեն Հեգը դարձել է հոլանդացի երրորդ մարզիչը, որը մրցաշրջանն ավարտել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն չորս թիմերի շարքում: Նախկինում դրան հասել էին միայն Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 2014/2015 մրցաշրջանում և Գուս Հիդինկը՝ «Չելսիի» հետ 2008/2009 մրցաշրջանում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը», հաղթելով «Չելսիին» (4:1), մրցաշրջանի ավարտին երաշխավորել է իր տեղը լավագույն քառյակում։
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» 37 հանդիպումից հետո վաստակել է 72 միավոր և բարձրացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը» 37 խաղից հետո վաստակել է 66 միավոր: