Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման յուրօրինակ նվաճման է հասել:
Բենզեման երրորդ մրցաշրջանն անընդմեջ ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է առնվազն 30 գոլ: Ֆրանսիացին կարիերայում առաջին անգամ է այսպիսի ցուցանիշ գրանցում:
Նախորդ մրցաշրջանում նա խփել է 44 գոլ, իսկ դրա նախորդ տարում ֆրանսիացի հարձակվողը դարձյալ 30 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։
Բենզեման այս մրցաշրջանում իր 30-րդ գոլը խփել է Իսպանիայի առաջնության «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։ Մադրիդի «Ռեալն» այդ խաղում հաղթանակ է կորզել 89-րդ րոպեին:
Մադրիդի «Ռեալը» վաստակել է 74 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։