Ֆրանսիական ՊՍԺ-ն վճռական քայլի կդիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին պահելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել 1+1 ձևաչափով՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով։ Փարիզցիների քաթարյան ղեկավարությունը չի ցանկանում թույլ տալ արգենտինացու տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Նշվում է նաև, որ Մեսսիի վերադարձը կատալոնական «Բարսելոնա» անհնար է։
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 39 խաղում արգենտինացին դարձել է 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ի կազմում Մեսսին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։