ՊՍԺ-ն դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի թեկնածությունը՝ որպես թիմը գլխավորելու հիմնական հավակնորդ:
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, իսպանացի մասնագետի հետ առաջին բանակցություններն արդեն սկսվել են։ Սակայն ՊՍԺ-ն բախվել է երկու խոչընդոտի. նախ՝ Ալոնսոն ցանկանում է փոխարինել իտալացի Կառլո Անչելոտիին «Ռեալում», երբ նա հեռանա ակումբից։ Երկրորդ՝ «Բայերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ալոնսոյի հետ։
Խաբի Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը՝ 33 խաղից հետո վաստակելով 50 միավոր։ Բացի այդ, «Բայերը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որում երկու խաղերի արդյունքներով պարտվել է «Ռոմային» (0:1):