«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է այս մրցաշրջանում իր ցուցադրած խաղի մասին։ Բելգիացի հարձակվողը «Չելսիից» վարձավճարով է հանդես գալիս «Ինտերում»:
«Անցած մրցաշրջանում ինձ հարմարավետ էի զգում «Չելսիում»: Բայց ես գիտեի, որ եթե ինչ-որ բան այն չլինի, ես միշտ տարբերակ ունեմ «Ինտերի» հետ: Երբ վերադարձա Միլան և հասկացա, որ հենց այստեղ պետք է լինեմ»,- ասել է Լուկակուն Het Laatste Nieuws-ին տված հարցազրույցում:
Հարձակվողի վարձակալությունը «Ինտերում» կավարտվի մրցաշրջանի ավարտին: Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
30-ամյա Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։