Անդրեա Պիռլոն լքել է «Ֆաթիհ Կարագյումրյուկի» գլխավոր մարզչի պաշտոնը։
«Մարդիկ գալիս-գնում են, միայն «Կարագյումրյուկն» է մնում հավերժ։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիռլոյին ակումբի հետ աշխատելու ընթացքում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում»,- ասվում է թուրքական ակումբի հայտարարության մեջ։
Բացի այդ, ակումբը հայտարարել է, որ թույլ է տվել իտալացուն նոր աշխատանք փնտրել։
«Մենք Պիռլոյին և նրա անձնակազմին թույլտվություն ենք տվել նախապես պլանավորել մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ հաջորդ մրցաշրջանում մենք չենք շարունակի պարոն Անդրեա Պիռլոյի և նրա մարզչական շտաբի հետ աշխատանքը։
Մենք ցանկանում ենք ամենաարդյունավետ կերպով օգտագործել անցումային փուլը։ Նախ, մենք կփորձենք հաղթել մնացած երեք հանդիպումներում, և միևնույն ժամանակ, հնարավորինս ճշգրիտ ծրագրել հաջորդ մրցաշրջանը։
Հայտարարում ենք, որ շատ ուրախ ենք, որ այս մրցաշրջանն անցկացրել ենք Անդրեայի հետ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան մեր ակումբում ունեցած ներդրման համար և մաղթում հաջողություններ նրան և իր թիմին ապագայում»։