Լուիս Էնրիկեն հետաքրքրված է «Նապոլիի» հետ աշխատելու հնարավորությամբ։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի» և «Ռոմայի» նախկին մարզիչը Լուչանո Սպալետիի հեռանալուց հետո հետաքրքրված է «Նապոլին» գլխավորելու հարցում։
Ենթադրվում է, որ Էնրիկեին ավելի վաղ մերժել էր «Չելսիի» առաջարկը, քանի որ նա տպավորված չէր ակումբի նախագծով:
Լուիսը շատ է սիրում Իտալիան դեռ «Ռոմայում» անցկացրած ժամանակներից և հաճախ է հանգստի մեկնում այդ երկիր, որտեղ շատ ընկերներ ունի: Նա կարծում է, որ Իտալիայում իր աշխատանքի առաջին փուլը բավականին շուտ է ավարտվել, ուստի ցանկանում է կրկին աշխատել իտալական որևէ թիմի հետ։
Աուրելիո դե Լաուրենտիսի և Էնրիկեի միջև դեռևս շփումներ չեն եղել։ «Նապոլիի» մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկը բավականին ծավալուն է, ուստի ակումբի ղեկավարությունը ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները։
Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականից 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։ Այդ ժամանակվանից նա գործազուրկ է։