Ռուդ վան Նիստելռոյը լքել է ՊՍՎ Էյնդհովենի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հոլանդական ակումբը պաշտոնապես հայտնել է իր կայքում։
«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողի հեռանալու պատճառները դեռևս հայտնի չեն։
Վան Նիստելռոյն ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել ՊՍՎ-ի ղեկին և թիմի հետ նվաճել Նիդեռլանդների գավաթը։
Հիշեցնենք, որ ՊՍՎ-ում աշխատանքը Վան Նիստելռոյի համար առաջինն էր մարզչական կարիերայում որպես գլխավոր մարզիչ: Նախկինում հոլանդացին գլխավորել է ռոտերդամյան ակումբի երիտասարդական թիմերը, ինչպես նաև եղել է մարզչի օգնական Նիդեռլանդներ հավաքականում։