«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները եզրային պաշտպան են փնտրում Ֆերլան Մենդիի առաջիկա հեռանալու հետ կապված։ Այս առումով Մադրիդի «Ռեալը» 29-ամյա շոտլանդացուն ընդգրկել է շորթ ցուցակում։ Սպասվում է, որ «Լիվերպուլը» նրա համար կպահանջի առնվազն 40 միլիոն ֆունտ:
Ռոբերտսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 խաղի՝ կատարելով 11 գոլային փոխանցում։