«Արսենալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Զինագործները» նախատեսում են ակտիվացնել պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու տարբերակը։ Մոտ ժամանակներս խաղացողն ու ակումբը կքննարկեն պայմանագրի կետերը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը սիրում է խաղալ «Արսենալում», իսկ լոնդոնցիները գոհ են նորվեգացու խաղից։
Ըստ լուրերի՝ Եվրոպայի թոփ-ակումբները վերահսկում են ֆուտբոլիստի շուրջ ընթացող իրավիճակը։