«Չելսիի» 38-ամյա պաշտպան Տիագո Սիլվան մի քանի առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Թե որ ակումբներն են ցանկանում պայմանագիր կնքել վետերանի հետ, չի նշվում։
Սիլվան փետրվարին մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ, և լոնդոնցիները ցանկանում են կենտրոնական պաշտպանին պահել ապագա մրցաշրջանում, բայց չեն մերժի նրա համար եկամտաբեր առաջարկները: