«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», կարող է կարիերան շարունակել «Աստոն Վիլայում», հայտնում է Fichajes-ը։
Հրատարակության համաձայն՝ բելգիացին անգլիական ակումբի տրանսֆերային նպատակների ցուցակում է, որը կազմել է գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Լուկակուն մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։