«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելուն նվիրված երեկույթին ժամանել է գիշերազգեստով։
Խաղացողը հագել է երկնագույն Dolce & Gabbana գիշերազգեստ:, որն արժե 2500 եվրո։
Հոլանդը 2022 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», որտեղ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Հոլանդն այս մրցաշրջանում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը: 36 խաղից հետո «քաղաքայինները» վաստակել են 88 միավոր՝ յոթ միավորով առաջ անցնելով մեկ խաղ ավելի անցկացրած «Արսենալից»։