«Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Անդրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն։
Նշվում է, որ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիացու նկատմամբ։ Նա «Բավարիայի» հավանական տրանսֆերների ցանկում է։
Բացի գերմանական գրանդից Ադրիենի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ռաբիոյի պայմանագիրը «Յուվեի» հետ ավարտվում է հունիսին։ Ֆուտբոլիստի գործակալը (մայրը) խնդրում է բարձրացնել նրա ներկայիս աշխատավարձը, որը կազմում է մոտավորապես 7 միլիոն եվրո։