«Նոա»-ն պայմանագիր է կնքել 20-ամյա պորտուգալացի պաշտպան Սանա Գոմեշի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Գոմեշը Գվինեա-Բիսաոյի քաղաքացի է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական տարբեր թիմերում: Վերջին ակումբը «Սերտանեսեն» էր:

«Նոան» ԲԽ-ի ընթացիկ առաջնության գարնանային հատվածը մեկնարկել է պարտությամբ` Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում 0:3 հաշվով զիջելով «Շիրակին»:
16 տուրից հետո «Նոան» Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 24 միավոր:
Հաջորդ տուրում Վադիմ Բորեցի սաները մարտի 7-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում կընդունի «Փյունիկին»: