Fastex Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:
Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել նաև օնլայն՝ https://tickets.ffa.am կայքից:
Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերն արժեն 300, Արևելյան տրիբունայինը՝ 500, իսկ Արևմտյանինը՝ 1000 դրամ:
Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մայիսի 13-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին «Հանրապետական» մարզադաշտում: