Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Վանի» հետ խաղից հետո Խոսե Կարաբալյոն դարձել է «Փյունիկի» պատմության ամենաշատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Վանի» դեմ խաղը 27-ամյա վենեսուելացի հարձակվողի համար 67-րդն էր «Փյունիկի» կազմում: Այդ խաղերում նա դարձել է 17 գոլի հեղինակ և թիմի հետ նվաճել է 1 տիտղոս:
Կարաբալյոն այլազգի լավագույն ռմբարկուների ցանկում էլ 4-րդն է «Փյունիկի» պատմության մեջ: Այս ցուցանիշով առաջատարը բրազիլացի Մարկոս Պիզելին է՝ 31 գոլով:
Խոսե Կարաբալյոն «Փյունիկ» է տեղափոխվել 2021 թվականին չիլիական «Ուչիպատո» ակումբից։ 2021/22 մրցաշրջանում նա նվաճել է իր կարիերայի առաջին տիտղոսը՝ թիմի հետ դառնալով Հայաստանի առաջնության հաղթող։
Կարաբալյոն հանդես է եկել բացառապես հարավամերիկյան ակումբներում՝ «Կարակաս», «Դեպորտիվո Լարա», «Ատլանտե», «Սան Խոսե» և «Սանտա Կրուզ»։