«Ուրարտու» ՖԱ-ն երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ պայմանագիրը։
Նոր պայմանագրով մասնագետը ակումբում կմնա մինչև 2026 թվականի հունիս։
Գունկոն երևանյան ակումբում է 2022-ի հունիսից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024-ի հունիսի 30-ը։
Նրա գլխավորությամբ «Ուրարտուն» 73 միավորով զբաղեցնումէ ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն, իսկ մայիսի 13-ին «Շիրակի» հետ կպայքարի Հայաստանի գավաթի համար։