«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հաղորդում է talkSPORT-ը՝ հղում անելով The Times-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը շահավետ ֆինանսական առաջարկ է արել դարպասապահին՝ առաջարկելով նրան 115 հազար եվրո աշխատավարձ։
Լյորիսը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Լյորիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ բաց թողնելով 45 գոլ և 9 խաղում դարպասն անառիկ պահելով:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում է հանդես գալիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Առաջնություն տեղափոխությանը, ըստ տարբեր լուրերի, մոտ են նաև հարձակվող Լիոնել Մեսսին, կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու պաշտպան Ժորդի Ալբան։