Fastex ՀՊԼ 31-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Լեռնային Արցախին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հաշիվը բացվեց 9-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Ալբերտ Խաչումյանը, իսկ 30-ին Աշոտ Ադամյանը հավասարեցրեց այն։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Դանիել Աղբալյանը հաղթանակ պարգևեց բանակայիններին։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 27 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Լեռնային Արցախը» 21 միավորով՝ 10-րդ։