Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակի հասավ «Նոայի» նկատմամբ։
Առաջին կեսն ակտիվ սկսեցին հյուրերն ու ունեին խաղային առավելություն, սակայն տանտերերը հետզհետե հավասարեցրին հաշիվը:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Ուրարտուն» բացեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը: 76-րդ րոպեին տանտերերի վտանգավոր գրոհը կասեցնելու համար խաղադաշտից հեռացվեց Հայկ Մուսախանյանը:
Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 73 միավորով ու 3 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Փյունիկի» նկատմամբ: