«Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սպարտակին», ասել է, որ պատրաստ կլինի դիտարկել Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։
21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։
«Հիմա ես լրջորեն չեմ դիտարկում այս հարցը։ Սրանք բոլորն ավելորդ մտքեր են։ Մրցաշրջանը դեռ ավարտված չէ. ամբողջ կենտրոնացումը պետք է ուղղված լինի խաղին:
Այս հարցում կատեգորիկ դիրքորոշում չկա։ Եթե առաջարկ լինի, կդիտարկեմ: Ես կխորհրդակցեմ ծնողներիս, գործակալի հետ: Իսկ հետո որոշում կկայացնեմ։
Չեմ կարող այս պահին պատասխանել՝ համաձա՞յն եմ այլ մարզական քաղաքացիություն ընդունել, թե ոչ»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։