Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է 2023 թվականի Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրին։
Մրցավազքում երկրորդ տեղը զբաղեցրել է նրա թիմակից Սերխիո Պերեսը: Ֆերնանդո Ալոնսոն Aston Martin-ից զբաղեցրել է երրորդ տեղը:
Մայամիի Գրան Պրի
1. Մաքս Ֆերստապեն (Red Bull) – 57 շրջան
2. Սերխիո Պերես (Red Bull) +5,384
3. Ֆերնանդո Ալոնսո (Aston Martin) +26.305
4. Ջորջ Ռասել (Mercedes) +33.229
5. Կարլոս Սայնս (Ferrari) +42,511
Ֆերստապենը շարունակում է գլխավորել Ֆորմուլա 1-ի անհատական ընդհանուր մրցաշարայաին աղյուսակը: Երկրորդ տեղում Սերխիո Պերեսն է, երրորդում՝ Ֆերնանդո Ալոնսոն։ Թիմային հաշվարկում Red Bull-ն առաջատարն է հսկայական տարբերությամբ։