Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Վանին»։ Հայաստանի գործող չեմպիոնը խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գոլ խփեց և հաղթեց 4։0 հաշվով։
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Յուսուֆ Օտուբանջոն։ 9 րոպե անց Էդգար Մալաքյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
54-րդ րոպեին Ալեքսանդր Միլկովիչը հաշիվը խոշոր դարձրեց։ Իր թիմի վերջին գոլը 58-րդ րոպեին խփեց Հովհաննես Հարությունյանը։
«Փյունիկը» շարունակեց հաղթանակների շարքը։ Սա գործող չեմպիոնի 12-րդ անընդմեջ հաղթանակն էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 2023 թվականին։
«Փյունիկը» 70 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Ուրարտուն», որն այս տուրի հանդիպումը կանցկացնի վաղը՝ մայիսի 8-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Նոային»։